Ապրանքանիշներ
| ՏԵՍԻԼՔ | ԳԱՆՁ |
Թոփ վաճառվածներ
Մեր առավելությունները
![]() | Առաքում Առաքում ենք Իջևան համայնքի տարածքում: Առաքման համար վճարները կապված են տարածության հետ: Մեր շահառուներից առաքման վճար չի գանձվում: | ![]() | Որակ Մեր առաջարկած սնունդը և մթերքը թարմ է, անվտանգ առողջության համար, իսկ տնտեսական ապրանքները որակյալ |
![]() | Օգնություն Մենք միշտ հասանելի ենք և պատրաստ ենք օգնել խնդիրների առաջացման դեպքում, խորհրդատվությամբ կամ ծառայությունների մատուցման միջոցով: | ![]() | Սպասարկում Աշխատում ենք ամեն օր։ Ձեր անձնական էջում կարող եք հետևել պատվերի կարգավիճակին |
Հատուկ գին
ՄԱՔՈՒՐ ԽՈՀԱՆՈՑ –homestore.am – ՀԱՃԵԼԻ ՈՒ ՄԱՏՉԵԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
homestore.am -ը Մաքուր խոհանոց սոցիալական ՀԿ -ի առցանց հարթակն է, որտեղ մշտապես ավելանում է ապրանքներն ու ծառայությունները, հաշվի առնելով մեր հաճախորդների ու շահառուների կարիքները: Մենք համագործակցում ենք տարբեր կազմակերպությունների հետ, մեր շահառուների ու հաճախորդների համար հասանելի դարձնելու ամենօրյա թարմ սնունդի մատակարարումը, անհրաժեշտ ապրանքների ձեռքբերումը և տնտեսության աշխատանքների կազմակերպումը :
Մեր մատակարարները թարմ սննդամթերք արտադրող ձեռնարկություններն ու ձեռներեցներն են, տնտեսական ու կենցաղային իրեր ներմուծող ընկերություններն են, տարաբնույթ ծառայությունների մատուցման ոլորտում մասնագիտացված ձեռներեցներն են: Մենք ջանքեր ենք գործադրում, որ մեր առաքումները և ծառայությունները լինեն ժամանակին, որակով և մատչելի տարբեր սոցիալական շերտերի ներկայացուցիչների համար:
Մաքուր խոհանոցին բաժանորդագրվելով, արտերկրներում գտնվող մեր համերկրացիները ևս հնարավորություն են ստանում ապահովելու իրենց ընտանիքների համար ամենօրյա թարմ սննդամթերքի, անհրաժեշտ ապրանքների մատակարարումը և աշխատանքների կազմակերպումը: դուք կարող եք ծանոթանալ և օգտվել մատչելի ծառայություններից վճարելով կայքի միջոցով կամ անմիջապես ստացման պահին:
Մենք տրամադրում նաև խորհրդատվություն սննդի ընտրության, կերակուրների պատրաստման, գյուղմթերքի արտադրության, խոհանոցի վերանորոգման, ինչպես նաև ծառայություններ միջոցառումների կազմակերպման, այգիների խնամքի և շինվերանորոգումների բնագավառում: Եթե Ձեզ հետաքրքրեց մեր գործունեությունը, զանգահարեք մեզ կամ գրեք:


























