Մեր մասին

ՄԱՔՈՒՐ ԽՈՀԱՆՈՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ հիմնադրվել է 2019թ-ին: 
Նպատակներն են՝ 
Գյուղաբնակների համար ապահովել բազմաբնույթ ուսուցումներ, վարպետության դասեր ու փորձի փոխանակման ծրագրեր՝ ստեղծելով  կրթական, փորձացուցադրական ու արտադրական տարածքներ։  

.Խթանել անվտանգ սննդի արտադրությունը և գյուղական զարգացումը։  

.Մատուցել համայնքային տարատեսակ միջոցառումների կազմակերպման ծառայություններ:   .Օժանդակել տեղական, մաքուր արժեշղթաների կառուցմանը արտադրությունների, մարքեթինգային հարթակների ու մատակարարումների ցանցի միջոցով:   

.Նպաստել գյուղաբնակների սոցիալ-տնտեսական պայմանների բարելավմանը կայուն զարգացման միջոցով։

ՏԵՍԼԱԿԱՆԸ Մաքուր խոհանոց -մաքուր սննդակարգ-մաքուր միջավայր

Կայքը պատրաստվել է Եվրոպական միության աջակցությամբ՝ Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ), Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի (ՏԶՀԿ) և Մաթևոսյան հիմնադրամի հետ համատեղ ««Մաքուր բաղադրատոմս» սննդի մատակարարումների բաժանորդագրություն» ծրագրի շրջանակներում:

Ծրագրի նպատակն է.  բարելավել  անվտանգ բալանսավորված սննդակարգի  վերաբերյալ գիտելիքները և հասանելի դարձնել մաքուր մթերքի  մատակարարումները  սոցիալապես անապահով ընտանիքներին ու տարեցներին:

Սույն կայքի ստեղծման խնդիրն է՝

Ներդնել մաքուր  սննդամթերքի մատակարարումների  «Բաժանորդագրության» համակարգը և կազմակերպել մատչելի առաքումներ շահառու տնտեսություններին:

Մեր հաճախորդների առողջությունը մեր հիմնական արժեքն է:

  Մենք առաջարկում ենք

1. Պատրաստի սնունդի մատակարում նախաճաշի, ճաշի և ընթրիքի համար, որն առաջարկվում է սննդաբանի կողմից

2. Թարմ մթերք, որը ներառում է բանջարեղեն, մրգեր, հատիկընդեղեն և կաթնամթերք, առավելությունը տալով տեղական ֆերմաներից գնված մթերքին:

3. Կենցաղային և տնտեսական ապրանքներ տան մաքորության ու բարեկարգման համար

4. Խոհանոցային գույք և պարագաներ,

5. Ծառայություններ, Մասնավորապես՝

Ընտանեկան, խմբային և համայնքային միջոցառումների կազմակերպում:

Խոհանոցների նախագծում, վերանորոգում, կահավորում:

Առանձնատան կամ բնակարանի մաքրության կազմակերպում

Այգիների բարեկարգում, խնամք